Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատրաստվում է լքել պաշտոնը


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի շերման, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի շերման, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը պատրաստվում է այս ամռանը լքել իր պաշտոնը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն ասել են, որ Շերմանը, ով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հիմնական միջնորդներից մեկն է, կհեռանա պաշտոնից, երբ այդ հարցով վերջնական համաձայնություն լինի։

Եվրոպայում իրանցի պաշտոնյաների հետ տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունների զգալի մասը վերջին երկու տարում վարել է հենց Վենդի Շերմանը։

Վաղվանից ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ինտենսիվ բանակցություններ կսկի իրանցի պաշտոնակցի՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG