Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը վերջնական համաձայնության հույս է հայտնում


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Աթենքում զրուցում է լրագրողների հետ, 28-ը մայիսի, 2015թ.

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Աթենքում զրուցում է լրագրողների հետ, 28-ը մայիսի, 2015թ.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Աթենքում հույս է հայտնել, որ Թեհրանը և առաջատար տերությունները տեսանելի ապագայում վերջնական համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի հարցում։

Միաժամանակ, նա Իրանի վրա անհարկի ճնշում չգործադրելու խորհուրդ է տվել միջազգային տերություններին։

«Եթե մյուս կողմը հարգի Լոզանում համաձայնեցված նախագիծը, ապա մենք կկարողանանք ժամանակին ավարտել բանակցությունը»,- նշել է Զարիֆը։

Իրանի հետ միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ բանակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG