Մատչելիության հղումներ

Շքանշաններ Կիլիկիո կաթողիկոսին և Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսին


Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը ելույթի ժամանակ, արխիվ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը ելույթի ժամանակ, արխիվ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Ինչպես ասված է հրամանագրում, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, պետական բարձր պարգևը Արամ Վեհափառին շնորհվել է հայապահպանության գործում մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար:

Նույն օրը՝ մայիսի 26-ին նախագահը հրամանագիր է ստորագրել բարերար, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին՝ «Հանրապետության տոնի առթիվ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG