Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ և հասել մինչև մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները և, որ ամենակարևորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը»։

ԼՂ նախագահը նշել է, որ այդ «երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին և տեր կանգնեց իր հողին ու ջրին»:

«Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ և շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում և վերածնել հայոց անկախ պետականությունը: Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով և Հայաստան - Արցախ - Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա», - իր շնորհավորական ուղերձում ասել է ԼՂ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG