Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ն կոչ է անում հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները


ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինո, արխիվ

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինո, արխիվ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն կոչ է արել տեղափոխել այս ուրբաթ նախատեսված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները։

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն տրամաբանական է համարում այս առաջարկը ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալի համատեքստում։

ԱՄՆ-ի կառավարության կողմից ՖԻՖԱ-ի ղեկավարության ամենաբարձր օղակների նախկին ու ներկայիս 14 պաշտոնյաների օրեր առաջ կաշառակերության ու չարաշահումների մեղադրանք է ներկայացվել:

Բրազիլիայի ոստիկանությունը Ռիո դե Ժանեյրոյում խուզարկություն է անցկացրել մի ընկերության տարածքում, որը կասկածվում է ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունենալու մեջ։

Ռուսաստանը քննադատում է ամերիկյան օրենքների կիրառումը ՖԻՖԱ-ի նկատմամբ՝ համարելով դա ապօրինի։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կոռուպցիայի մեղադրանքով ՖԻՖԱ-ի ղեկավարների ձերբակալությունները Շվեյցարիայում որակել է անօրինական և Վաշինգտոնից պահանջել դադարեցնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամերիկյան օրենքների կիրառման փորձերը։ Մոսկվան հույս է հայտնել, որ տեղի ունեցածը չի ստվերի ՖԻՖԱ-ի հեղինակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG