Մատչելիության հղումներ

logo-print

Բայդեն․ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանում իշխանափոխության


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Բրուքինգս հաստատությունում, Վաշինգտոն, 27-ը մայիսի, 2015թ․

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Բրուքինգս հաստատությունում, Վաշինգտոն, 27-ը մայիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի նկատմամբ դաժան ագրեսիայի համար, և հավելել՝ Պուտինը պատասխանատվություն է կրում իր երկրի ներսում ագրեսիվ ճնշումների համար։

Չնայած սրան՝ ԱՄՆ-ը հետաքրքրված է շարունակել համագործակցությունը Կրեմլի հետ ահաբեկչության դեմ պայքարի և Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման համար, ասել է Բայդենը։

Պուտինը գնում է առաջ այնքան, որքան, իր կարծիքով, կարող է, քանի դեռ չի հանդիպել դիմադրության, քննադատությունը շարունակել է ԱՄՆ-ի փոխնախագահը, միաժամանակ վստահեցնելով՝ Վաշինգտոնը չի ձգտում Ռուսաստանում իշխանության փոփոխության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG