Մատչելիության հղումներ

Հայաստանի Առաջին հանրապետությունը՝ ամերիկահայերի աչքերով


Հանրապետության տոնը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, արխիվ

Հանրապետության տոնը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, արխիվ

«Իրոք պետք էին խենթեր, որոնք լսելով Էջմիածնի զանգերի ղողանջը` իջան Սարդարապատ, Բաշ Ապարան և Ղարաքիլիսա՝ ժողովրդին ազատություն պարգևելու»:

«Հայաստանի Առաջին հանրապետությունը հիմք դրեց մեր օրերի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը», - համոզված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Այդ Առաջին հանրապետությունը, թեև ծանր ժամանակներում ստեղծվեց, հսկայական ճնշումների տակ, սակայն կարողացավ համալսարան ստեղծել, ազատ ընտրություններ կազմակերպել և կառավարություն ձևավորել, այդ երկու տարիների ընթացքում կարևոր հիմքեր դնել, որոնցով առաջնորդվում է այսօրվա Հանրապետությունը», - ասաց Չուլջյանը։

Մեջբերելով դասականի խոսքերը՝ նա նշեց, որ իրոք «պետք էին խենթեր, որոնք լսելով Էջմիածնի զանգերի ղողանջը` իջան Սարդարապատ, Բաշ Ապարան և Ղարաքիլիսա՝ ժողովրդին ազատություն պարգևելու»:

«Մենք ողջունում ենք այդ նույն խենթերին այսօր, որոնք բանակում պաշտպանում են Հայաստանի սահմանները և երկրի ազատությունը», - հայտարարեց Էլիզաբեթ Չուլջյանը:

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր շնորհավորական խոսքում ընդգծեց. - «Բոլոր հաղթանակներն անհնար էին առանց այն բոլոր դժվարությունների, որոնք հաղթահարեց հայ ժողովուրդը»։

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրենի խոսքով՝ Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն աշխարհի առաջադեմ ուժերի հետ սերտ համագործակցության զարգացումն է։

«Հույս ունենք, որ հայ - ամերիկյան հարաբերությունները կամրապնդվեն, և ինչպես նկարների վրա պատկերված բոլոր անցյալ տարիներին երիտասարդները, այդպես էլ հաջորդ սերունդները կշարունակեն մեր առաքելությունը՝ հոգ տանելով մեր հայրենիքի մասին և ապահովելով Հայաստանի ժողովրդավար և բարգավաճող ապագան», - ասաց Բրայան Արդունին։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը նախագահ Վուդրո Վիլսոնի հատուկ որոշմամբ, որում ասված էր, որ այդ փաստաթուղթը որևէ կերպ չի կանխորոշում Հայաստանի Հանրապետության սահմանները, որոնք պետք է որոշվեին ապագայում՝ սահմանազատման աշխատանքների արդյունքում, այսինքն՝ նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը Վիլսոնի որոշմամբ պետք է անկախ Հայաստանին հանձնվեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG