Մատչելիության հղումներ

Ասադը զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության և ԻՊ-ի վայրագությունների միջև


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զուգահեռներ է անցկացրել մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերի և այժմ իսլամիստ ծայրահեղականների կողմից անմեղ բնակիչների սպանությունների միջև։

Դամասկոսում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում՝ մարդու իրավունքների խախտումների համար խիստ քննադատության արժանացած Ասադը կրկին մեղադրել է հարևան Թուրքիային «այդ ահաբեկիչներին սատարելու մեջ»։

«Նախագահը ալ-Ասադը նշեց, որ հայ ժողովրդի կրած տառապանքները այսօր կրում է սիրիացի ժողովուրդը՝ նույն ջարդարարների և ահաբեկիչների ձեռքով»,- հայտնել է պետական SANA լրատվական գործակալությունը։

Անկարայի աջակցությունը ապստամբներին «ետ վերադարձրեց այն տառապանքը, որ տարածաշրջանի ժողովուրդը կրել էր Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում», ըստ SANA-ի՝ ասել է Սիրիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG