Մատչելիության հղումներ

Այսօր Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիա և երթ տեղի ունեցավ: Բազմահազարանոց երթը, որին մասնակցում էին նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները, մեկնարկեց «Ազատության» հրապարակից:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, պատասխանելով «Ազատության» հարցին ասաց, որ չի բացառվում, որ հոսանքի թանկացման դեմ հանդես գալով՝ քաղաքական կուսակցությունները կրկին միավորվեն, և վերականգնվի նախկին եռյակը կամ քառյակը:

«Ոչ միայն հնարավոր է, այլ նաև ցանկալի է, որովհետև քաղաքական բլոկի ստեղծման առաջին պայմանը հանրային պատվերն է: Եթե հասարակությունը գտել է մի խնդիր, որի շուրջ համախմբվում է, էդ դեպքում ովքե՞ր են քաղաքական ուժերը, որ չսատարեն հանրության պահանջին: Եթե կա պատվեր, էդ պատվերը կարող է համախմբել քաղաքական ուժերին», - ասաց Մանուկյանը:

Մասնակիցները երթի ընթացքում երկու անգամ կարճ ժամանակով նստացույց արեցին՝ Հանրապետության Հրապարակում և Մաշտոցի պողոտայում: Վերջին նստացույցից հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ երթի կազմակերպիչները կարող են կանչվել ոստիկանություն և վարչական պատասխանատվության ենթարկվել՝ կարգ խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG