Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իրավապահները «արժանահավատ» են համարել Նեմցովի գործով առաջին ցուցմունքը


Զաուր Դադաև, արխիվ
Զաուր Դադաև, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել քննիչների նկատմամբ: Կոմիտեն տեղեկացրել է, որ ստուգել է ընդդիմադիր Բորիս Նեմցովի գործով մեղադրվող, Չեչնիայի ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևի բողոքը, ըստ որի, իրենից առաջին նախաքննական ցուցմունքը կորզել են բռնությունների և ճնշումների հետևանքով:

Դադաևի առաջին ցուցմունքը «ինքնախոստովոնական» էր որակել նախաքննական մարմինը: Թեև Քննչական կոմիտեն թույլատրելի ապացույց է համարել Դադաևի ցուցմունքը, նրա պաշտպանը, հայտարարել է, որ Քննչական կոմիտեն այդ որոշմանն է հանգել՝ մակերեսային քննության հետևանքով:

Ըստ պաշտպանի, կոմիտեն չի կատարել քննչական բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Դադաևի պնդումներին օբյեկտիվ գնահատական տալու համար:

Ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործով քննչական խմբի նոր ղեկավարը՝ Նիկոլայ Տուտևիչը, փորձաքննութուն էր նշանակել և պահանջել պարզել, թե արդյո՞ք Դադաևի նկատմամբ քննիչները կիրառել են հոգեբանական և ֆիզիկական ճնշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG