Մատչելիության հղումներ

17 մլն դրամ՝ Սիրիայի, Իրաքի և Լիբանանի հայերի 281 ՀՀ անձնագրերի համար


Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր, այդ թվում Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7, որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել: Շարունակելով հայազգի օտարերկրյա քաղաքացիներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը, Հայաստանի կառավարությունը փոխհատուցեց պետտուրքի գումարը՝ շուրջ 17 միլիոն դրամ հատկացնելով Արտգործնախարարությանը:

Կառավարության այսօր ընդունած մեկ այլ որոշմամբ Սիրիայի հայազգի քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանի ազգային վարորդական ժամանակավոր վկայական տալ մեկ տարի ժամկետով, ինչպես նաև քննությունները դրական հանձնելու դեպքում Հայաստանի ազգային վարորդական վկայական ստանալ առանց Սիրիայի վարորդական վկայականը փոխանակելու կամ հանձնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG