Մատչելիության հղումներ

ՀԿԾՀ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը՝ «ոչ նպատակահարմար»


ՀԿԾՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնաժողովի նիստի ժամանակ, արխիվ

ՀԿԾՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնաժողովի նիստի ժամանակ, արխիվ

Կառավարությունը այսօր քննարկեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ:

Կառավարությունը նպատակահարմար չհամարեց առաջարկված փոփոխությունը, քանի որ, ըստ գործադիրի, նշված պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը, նշված է նաև մի քանի այլ առարկություն:

Օրինագիծը և Կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն խորհրդարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG