Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ


Լուսանկարը՝ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության
Լուսանկարը՝ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Միլսը նշել է, որ Հայաստանում իրավունքի գերակայությունը ապահովելու, այդ թվում քրեական արդարադատության համակարգում թափանցիկություն պահանջելու վերաբերյալ բաց ու չգրաքննված քննարկումները կարևորագույն տարրեր են ցանկացած ժողովրդավարական պետության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG