Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կանադայի խորհրդարանական խմբերը համատեղ հռչակագիր են ստորագրել


Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Լուսանկարը՝ Հայաստանի Ազգային ժողովի լրատվականի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության Կանադա պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան - Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը և Կանադա - Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը երեկ Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր:

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հռչակագիրը միտված է երկու խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդմանը և միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը:

Նույն օրը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Կանադայի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի և Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG