Մատչելիության հղումներ

«Արդեն երկրորդ օրն է, որ ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում «Հիմնադիր խորհրդարան»-ի երիտասարդ աջակիցներին», - հաղորդում է «Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) քարտուղարությունը։

ՀԽ-ի անդամները Երևանում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին Ազատության հրապարակում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքի մասին:

«Ի տարբերություն նախորդ օրվա, այսօր պաստառները փակցվել են ոչ թե էլեկտրասյուների, այլ գովազդային վահանակների վրա: Հատկանշական է, որ ոստիկանությունը ոչ միայն խոչնդոտում է հանրահավաքի իրազեկումը, այլև գովազդային վահանակներից ջանադրաբար պոկում և հեռացնում է արդեն փակցված պաստառները», - ասված է ՀԽ-ի քարտուղարության հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ՀԽ-ն նաև երեկ հաղորդեց բերման ենթարկվածների մասին. երիտասարդները մայիսի 30-ի հանրահավաքի վերաբերյալ իրազեկման պաստառներ էին փակցրել էլեկտրասյուների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG