Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ


Երևանյան համայնապատկեր, արխիվ

Երևանյան համայնապատկեր, արխիվ

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 28-29-ը՝ շրջանների զգալի մասում, մայիսի 30-31-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ Երևանում առաջիկա գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 28-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում, մայիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG