Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ավագ հրաձիգ-զենիթահարին


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին։

«Դ. Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հարություն Համբարյանի նկատմամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։

Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողոթյուն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Հարություն Համբարյանը Հայաստանի Լոռու մարզի Արևաշող գյուղից էր։ Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել, ծնողները, սակայն, այս վարկածին չեն հավատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG