Մատչելիության հղումներ

logo-print

Սարգսյանը ՌԴ էներգետիկայի նախարարի հետ քննարկել է այդ ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահը կարևորել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երևանյան նիստը, որի ընթացքում քննարկվել են մասնակից երկրների համար կարևորագույն հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:

Նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ, հանդիպմանը Սարգսյանը և Նովակը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ներկայիս ընթացքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG