Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի արտգործնախարար. «Երբեք մի՛ ասա երբեք»


Մամեդյարովը հարցազրույց է տվել «Ռոսիա 24»-ին ու խոսել Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի հնարավոր համագործակցության մասին։

Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ Ադրբեջանի հնարավոր համագործակցության մասին «Ռոսիա 24»-ի հարցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է հայտնի խոսքերով. - «Երբեք մի' ասա երբեք, բոլոր տարբերակները մտքում պետք է պահել»։

Նա նշել, որ ԵՏՄ-ում մեծ տեղ ունի Մաքսային միասնական տարածքը: «Սակայն Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի առկայությունը մեզ թույլ չի տալիս լինել Մաքսային միությունում Հայաստանի հետ միասին։ Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը, եթե բացվեն սահմանները, եթե կարգավորվի իրավիճակը, եթե տնտեսական կապեր լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ով գիտի, ինչ տեղի կունենան վաղը, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք», - ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի արտգործնախարարն անդրադարձել է նաև եվրոպական ուղղությամբ ընտեգրվելու հարցին. մինչ պաշտոնական այցով Մոսկվա ժամանելը, որտեղ նա բանակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Մամեդյարովը մանսակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին։

«Ռոսիա 24»-ի հետ զրույցում Մամեդյարովն ասել է, որ Ռիգայի գագաթաժողովում Արևելյան գործընկերությունում ընդգրկված վեց երկրները Եվրամիության հետ հարաբերություններում որոշակիորեն բաժանվեցին երեք խմբի։

«Մի խումը՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներն են, ներառյալ՝ Ազատ առևտրի համաձայնագիրը, երկրորդ խումբը՝ Բելառուսը և Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունները պայմանավորել են ԵՏՄ-ի անդամ լինելու շրջանակով, և երրորդ խումբը միայնակ առաջատար Ադրբեջանն է, որը Եվրամիության հետ իր հարաբերությունները կառուցում է երկկողմ հարաբերությունների մակարդակով», - ասել է Մամեդյարովը։

Նա նշել է, որ Ռիգայում ռազմավարական գործընկերության նախագիծ է փոխանցել, որտեղ նշված է, թե Ադրբեջանն ինչպես է տեսնում իր հարաբերությունները Եվրամիության հետ։ Նրա խոսքով, առաջին հերթին, այն ենթադրում է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։

Հարցազրույցի սկզբում, անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններին, Մամեդյարովը նշել է, որ Լավրովի հետ բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղն էր։ «Ռուսաստանի հստակ ցանկությունը՝ տեղից շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին, Մամեդարովը նշել է, որ այն շատ բարձր մակարդակի վրա է գտնվում. - «Երկկողմ հարաբերությունները ռազամավարական գործընկերության մակարդակի վրա են»։

XS
SM
MD
LG