Մատչելիության հղումներ

logo-print

Հարուցվել է քրեական գործ՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի փաստով


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հարուցվել է քրեական գործ՝ գազալցակայանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու դեպքի առթիվ։

«Պարզվել է, որ գազալցակայանում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։ Բռնկված հրդեհի հետևանքով գազալցակայանում գտնվող Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Վնասվել է նաև գազալցակայանի մոտակայքում կայանված «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենան», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG