Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը


Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստը:

ՀՀ էներգետիկայի նախարարության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաև այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները:

ԱՊՀ էներգետիկները Երևանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաև էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը իր խոսքում նշել է, որ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկշուկայի զարգացումը, ինչպես նաև այդ շուկային ինտեգրումը ռազմավարական կարևոր խնդիր է Հայաստանի համար:

«Այդ նպատակին են միտված մեր հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններով 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագրերը»,- ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG