Մատչելիության հղումներ

Նախագահի 2014թ.-ի մրցանակին արժանացել են նաև Ցեղասպանությունը վերապրած 23 կանայք


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրել է մի շարք մասնագետների՝ տարբեր բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակներին արժանացել են ինչպես անհատներ այնպես էլ կազմակերպություններ: Այդպես, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց Հայաստանի նախագահի 2014 թվականի մրցանակը շնորհվել է՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ)` Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:

Նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ, մասնագիտական հանձնաժողովը որոշել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնել այսօր Հայաստանում բնակվող 23 վերապրած կանանց:

Մրցանակներ են շնորհվել տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, արվեստի, բժշկագիտության, ֆիզիկայի զարգացման, գրականության բնագավառներում, երիտասարդական մրցանակներ՝ դասական երաժշտության բնագավառում, «Երգեցողություն», «Գործիքային կատարում» անվանակարգերում:

«Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային», - ասված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG