Մատչելիության հղումներ

Վրացական կառավարությունն ընդդեմ Հարավային Օսիայում ձերբակալությունների


Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով խորհրդական Զուրաբ Աբաշիձե

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով խորհրդական Զուրաբ Աբաշիձեն «դառը և ծանր իրականություն» է որակել ռուս սահմանապահների քայլերը Վրաստանի քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ:

Հարավային Օսիայի սահմանը համարվող տարածքն անցնելու համար վրացիները հաճախ են հայտնվում Ցխինվալիի մեկուսարաններում: «Ազատության» թղթակցի վկայությամբ, վերջին միջադեպն արձանագրվել է, երբ Կարկուսաանիի բնակիչ Գիյա Սոլաշվիլին փորձել է գնալ գերեզմանատուն՝ բարեկամուհու հուղարկավորությանը: Սահմանապահները ձերբակալել են նրան և տեղափոխել մեկուսարան:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել Բրոլոսանի և Ցեգվերի գյուղերի բնակիչների ձերբակալության մասին: 2008 թվականի 5-օրյա պատերազմից հետո ռուս սահմանապահները ձերբակալել են վրացի հարյուրավոր քաղաքացիների: Որպես կանոն, նրանց ազատ են արձակում կլորիկ տուգանք վճարելուց հետո միայն: 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանն ու Հարավային Օսիան պայմանագիր էին ստորագրել, որ Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանը պետք է հսկեն ռուս սահմանապահները:

«Փշալարով առանձնացած այդ տարածքը Ռուսաստանը պետական սահման է որակվում»,- դժգոհել է Վրաստանի վարչապետի խորհրդական Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Վրաստանի հերթական քաղաքացու ձերբակալությունը:

Վիճահարույց տարածքում գերեզմաններ կան, սակայն ձերբակալվում են ոչ միայն գերեզմաններ այցելողները, այլև իրենց տնամերձ հողամասերում աշխատողները: Ձերբակալվածներն ազատ են արձակվում միայն 2000-5000 ռուսական ռուբլի տուգանք վճարելուց հետո: Վրացական կողմը հրաժարվում է Հարավային Օսիայի հետ բանակցել այս հարցով՝ փշալարով փակված հատվածը չհամարելով պետական սահման:

Փորձագետները համոզված են՝ եթե Հարավային Օսիան քրեական պատժի դատապարտի «սահմանն» անցնողներին, դա կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության խարխլման հիմք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG