Մատչելիության հղումներ

Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ


Այսօր առավոտյան «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ։

Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ. Հ.-ին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հոսպիտալացվել են 25-ամյա Ա. Հ. Հ.-ն, 50-ամյա Ա. Ռ. Հակոբյանը, և 21-ամյա Ա. Ա. Գ.-ն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Պայթյունի հետևանքով վնասվել է մոտակայքում կայանած «Ֆոլկսվագեն» մակնիշի 34QF306 պետհամարանիշով (վարորդ Ա. Հ. Հ.) ավտոմեքենայի բեռնախցիկը և հետնամասի անվադողերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.37-ին, մարվել` 10.52-ին: Այրվել են կոմպրեսորային սենյակը և տանիքը ամբողջությամբ՝ 10 քառակուսի մետր մակերեսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG