Մատչելիության հղումներ

logo-print

ԵԿՄ-ի որոշ անդամներ չեն ցանկանում Աբովյանում պաշտպանել ՀՀԿ-ի սատարած թեկնածուին


Լրագրողներն ու ԵԿՄ անդամները Աբովյանի ԵԿՄ կառույցի շենքի մոտ, 26-ը մայիսի, 2015թ.

Լրագրողներն ու ԵԿՄ անդամները Աբովյանի ԵԿՄ կառույցի շենքի մոտ, 26-ը մայիսի, 2015թ.

Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհուրդը երեկ որոշում է կայացրել՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարել Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանի թեկնածությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգյանին սատարալեու մասին էին հայտարարել նաև «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն ու Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Կոտայքի մարզային կառույցը։

Այսօր ԵԿՄ-ի մոտ 20 անդամներ հավաքվել են Աբովյանի ԵԿՄ կառույցի շենքի մոտ՝ պնդելով, որ չեն կիսում ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցի կարծիքը, և ընտրություններում պաշտպանելու են ոչ թե Վահագն Գևորգյանի, այլ Արթուր Հարությունյանի թեկնածությունը։

Այս պահին Աբովյանում է նաև ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցի ղեկավարն ու փակ դռների հետևում խորհրդակցություն է ընթանում։

«Ազատության» հարցին, թե այս խորհրդակցությունը կփոխի՞ նախօրոք կայացրած որոշումը, դրոսում հավաքված ԵԿՄ անդամները հստակ պատասխան չտվեցին։

Աբովյանի ԵԿՄ փոխնախագահ Մելիքսեթ Մանուկյանը, վկայակոչելով ԵԿՄ մարզային կառույցի ղեկավարին, շենքից դուրս հրավիրեց լրագրողներին՝ նշելով, որ ո՛չ մարզային կառույցի ղեկավարը, և ո՛չ էլ Աբովյան քաղաքի ԵԿՄ նախագահը հարցազրույց չեն տալու։

Լրագրողները տարածքից հեռանալ չեն պատրաստվում։

Նաիկնե Ղալեչյան

Մանրամասներն ՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG