Մատչելիության հղումներ

Քեմերոնն ու Պուտինը համաձայնել են վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները


Վլադիմիր Պուտին, Դեյվիդ Քեմերոն, արխիվ
Վլադիմիր Պուտին, Դեյվիդ Քեմերոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել են վերսկսել Սիրիայի հարցով բանակցությունները։

Համաձայնությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ Պուտինը զանգահարել է շնորհավորելու Քեմերոնին՝ վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։

Բանակցությունների վերսկսման նպատակով սպասվում է երկու երկրների ղեկավարների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումը։

Քեմերոնն ու Պուտինը քննարկել են նաև Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության հարցը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը առաջնահերթություն է համարել փետրվարին Մինսկում ձեռք բերված հրադադարի համաձայնագրի կետերի իրագործումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG