Մատչելիության հղումներ

logo-print

Եվրատեսիլում անարդար քվեարկության փաստեր են ի հայտ եկել


«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի ավարտից հետո կազմակերպիչները չեղյալ են հայտարարել Չերնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները:

Որոշումը կայացվել է քվեարկության հաշվարկը դիտարկող PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո:

Բրիտանական Daily Mail պարբերականը գրում է․ հայտնի է դարձել, որ այդ երկու երկրները հայտարարել են միայն հեռուստաքվեարկությամբ «Եվրատեսիլ»-ի մասնակիցներին տրված ձայները, այնինչ պետք էր նաև հաշվի առնել ժյուրիի գնահատականը: Քվեարկության արդյունքները ամփոփելիս պարզ է դառնում, որ Շվեդիան հաղթել է ժյուրիի բարձր գնահատականի շնորհիվ:

Հեռուստադիտողների ձայներով առաջատարը եղել է Իտալիան, 2-րդ տեղում՝ Ռուսաստանը, իսկ Շվեդիան 3-րդ տեղն է զբաղեցրել:

Հեռուստադիտողների քվեարկության աղյուսակում Հայաստանը ևս ավելի բարձր հորիզոնական է զբաղեցրել՝ 11-րդ տեղը, մինչդեռ ժյուրին տվել է 22-րդ հորիզոնականը:

Ռոք երգիչ Գոռ Սուջյանը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլում», սակայն ասում է՝ մրցույթի թափանցիկությանը չի հավատում և այլևս չի հետևելու: Եվ առհասարակ, երգչի խոսքով, տարբերություն չկա՝ Հայաստանը 11-րդ տեղո՞ւմ է, թե՞ 18-րդ:

Տարօրինակ չհամարելով այսօրինակ միջադեպերը՝ երաժշտագետ Գիսանե Պալյանը վստահ չէ՝ արդյո՞ք նախկինում «Եվրատեսիլ» երգի մրցույթի արդյունքները խիստ թափանցիկ էին:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը Եվրատեսիլին լուրջ չի վերաբերվում, բայց պնդում է՝ Face the Shadow երգով Հայաստանը ներկայացնող Geneology խումբը ներկայացել է ըստ արժանվույն:

XS
SM
MD
LG