Մատչելիության հղումներ

Շարմազանովը Տոկիոյում խոսել է մշակութային ցեղասպանության մասին


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան - Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, երեկ Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը:

«Կցանկանայինք մեր առանձնահատուկ գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մայիսի 19-24-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, որն աննախադեպ դրական քայլ է հայ - ճապոնական մշակութային կապերի զարգացման գործում», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում ասել է Շարմազանովը:

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ մենք՝ հայերս, որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում բարբարոսների կողմից հայկական հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ», - հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահը՝ շարունակելով․- «Սրա վառ ապացույցն են նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը, ինչը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը, ինչպես նաև ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հայկական հուշարձանների ոչնչացումը և ամիսներ առաջ ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»:

«Մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը՝ նման վայրագություններն ապագայում իսպառ բացառելու համար», - շեշտել է Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG