Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով․ ԼՂ հարցով համաձայնությունների համար կա իրական բազա


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը Ռուսաստանը դիտարկում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում:

«Ռուսաստանի Դաշնությունում շարունակում ենք դիտարկել աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության հասնելուն որպես մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը և շարունակել․ - «Ակտիվորեն կշարունակենք աջակցել փոխադարձաբար ընդունելի համաձայնությունների որոնմանը»:

«Այն, որ հակամարտությունը չափազանց ձգձգվել է, ոչ ոք չի հերքում: Կա իրական բազա համաձայնությունների հասնելու համար: Դրան ևս բոլորը համաձայն են: Այժմ պետք է, որ այդ ըմբռնումը փոխադրվի կոնկրետ ձևակերպումների լեզվի», - հայտարարել է Լավրովը՝ միաժամանակ ընդգծելով, որ «դա ամենահեշտ գործը չէ»:

«Երեկ մենք մանրամասնորեն, մի քանի ժամ, քննարկում էինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նկատմամբ մոտեցումները՝ հաշվի առնելով վերջին բազում տարիներին արված աշխատանքը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գծով», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ «զգույշ, բայց ամրապնդվող լավատեսությամբ» է դիտարկում այս իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG