Մատչելիության հղումներ

Ըստ Մամեդյարովի՝ Ղարաբաղի խնդիրը «գերհասունացել է»


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը մայիսի, 2015թ․

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում, 25-ը մայիսի, 2015թ․

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է Մոսկվայում բանակցություններում, այն «գերհասունացել է», և այն պետք է լուծել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում:

«Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հնչած լավատեսության նոտաները», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը և շարունակել․ - «Կա թեմա, կա հիմնախնդիր՝ այն պետք է լուծել: Այն արդեն գերհասունացել է»:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի Հռչակագրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող դրույթի քննարկման ժամանակ իր պահանջին, որի մերժման պատճառով, հիշեցնենք, նա լքել էր դահլիճը:

Ըստ Մամեդյարովի՝ պաշտոնական Բաքուն կցանկանար, որպեսզի Հռչակագրում նշվեր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի դերը: «Սակայն եվրոպացի գործընկերները հայտարարում էին, որ դա շատ մանրամասն ձևակերպում է, որ այդ դեպքում պետք է համապատասխան ուշադրություն դարձվի նաև այլ հակամարտություններին: Բայց մենք պնդում էին մինչև վերջին րոպեն և նույնիսկ արդյունքում հայտարարեցինք, որ կարող ենք չմիանալ այդ բանաձևին: Արդյունքում գտնվեց փոխզիջումային տարբերակ, ըստ որի՝ մենք լրացուցիչ հայտարարություն կանենք Հռչակագրի առնչությամբ, որում կնկարագրվի իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիշյալ բանաձևերի հաշվառմամբ», - պատմել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG