Մատչելիության հղումներ

logo-print

Երևանի քաղաքապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցի


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի լրատվականի

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանը նշել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի:

Երևանի քաղաքապետը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք է մեկնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Մասնավորապես, Մարգարյանը Պոլտավչենկոյի և տասնյակ հազարավոր պետերբուրգցիների հետ միասին ներկա է գտնվել քաղաքի Դվորցովայա հրապարակում կազմակերպված գալա համերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG