Մատչելիության հղումներ

Լեհաստանը նոր նախագահ կունենա


Լեհաստան - Անջեյ Դուդան տոնում է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, 24-ը մայիսի, 2015թ․

Լեհաստան - Անջեյ Դուդան տոնում է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, 24-ը մայիսի, 2015թ․

Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պարտվել է նախագահական ընտրություններում։

Էքզիթ փոլի արդյունքներով, ընտրությունների՝ երեկ անցկացված երկրորդ փուլում Կոմորովսկին զիջում է մրցակցին՝ Անջեյ Դուդային։ Վերջինիս օգտին է արտահայտվել հարցվածների 53 տոկոսը, գործող նախագահի օգտին՝ 47 տոկոսը։

Պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, սակայն, Կոմորովսկին արդեն իսկ ընդունել է իր պարտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG