Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ավարտվել է


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունը, նրան վերջնական մեղադրանք է առաջադրվել։

Գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ։ Իզմեստևը ցմահ բանտարկված է մի քանի ծանր հանցագործությունների համար։ Ըստ նախաքննության, Հայրապետյանը խոստացել էր հիշյալ գումարի դիմաց հասնել Իզմեստևին մեղսագրվող հանցանքի թեթևացման։

2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր անցած տարվա հուլիսին: Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:

Այս տարվա ապրիլին էլ Հայրապետյանի գործն անջատվեց «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից, և այժմ նրան մեղսագրվում է միայն Իզմեստևից գումարների յուրացման դրվագը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG