Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ին մտահոգել է «անցանկալի» կազմակերպությունների մասին օրենքի ընդունումը Ռուսաստանում


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆ, արխիվ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆ, արխիվ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Ռուսաստանում «անցանկալի» հասարակական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքի ընդունմամբ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 23-ին իր ստորագրությամբ վավերացրել է հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված օրենքը, որը ռուսաստանցի իրավապահներին լիազորում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանում գործող այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք իշխանությունների կարծիքով «վտանգ են ներկայացնում Ռուսաստանի պաշտպանական ունակությունների, անվտանգության, հասարակական կարգի կամ հանրային առողջության» տեսակետից։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը ասել է, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ այս օրենքը օգտագործվելու է Ռուսաստանում քաղաքացիական հասարակության գործունեությունը էլ ավելի սահմանափակելու և անկախ ձայները լռեցնելու համար։

Նոր օրենքը, մասնավորապես մեծ տուգանքներ և մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում այն անձանց համար, ովքեր աշխատում են «սև ցուցակում» հայտնված կազմակերպություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG