Մատչելիության հղումներ

Հերմինե Նաղդալյանը կարծում է՝ Ռիգայում Հայաստանը տեսանելի արդյունք է գրանցել


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան

Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքներին՝ հայտարարելով, թե դրանում Հայաստանի համար տեսանելի արդյունք է գրանցվել։

«Ռիգան ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության և արտաքին գերատեսչության հաշվարկները ամենաճիշտը դուրս եկան ոչ միայն Հայաստանի խնդիրների զարգացման իմաստով, այլև Արևելյան գործընկերության այլ երկրների համեմատ. Հայաստանը համարվեց և՛ օրինակելի, և՛ միակ ընկալելի, փոխլրացնող, բազմավեկտոր քաղաքականություն վարող երկիր»,- հայտարարում է Նաղդալյանը։

Հանրապետական Նաղդալյանն ասում է՝ «ԵՄ-ն ընդունեց Հայաստանի մեկնած ձեռքը և պատասխանեց իր պատրաստակամությամբ` խորացնելու և զարգացնելու հարաբերությունները»։

«Ռիգայի ինտրիգներից մեկը Ղրիմի (իմա` Ղարաբաղի) խնդիրն էր: Ինչի հասանք այստեղ. առաջինը և ամենակարևորը, որքան էլ թվում է՝ ժլատ նախադասություն, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին: Կարծում եմ, այս աջակցությունը, նախևառաջ, պատասխան է վերջին ժամանակներում Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը և որդեգրած նպատակին` Մինսկի խումբը կազմալուծելու և այդ ձևաչափից դուրս գալու ուղղությամբ, և այս պահի դրությամբ Մինսկի խմբի հետ կապված խնդիրներում հստակություն է, Ադրբեջանն այստեղ բացահայտ տանուլ է տալիս»,- ասում է Նաղդալյանը՝ նաև շեշտելով, որ ընդունված հռչակագրում չի առանձնացվել տարածքային ամբողջականության պահպանման առաջնայնությունը` ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG