Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է ԼՂ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG