Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ կարգավորումը «Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»


Սերգեյ Լավրով, Էլմար Մամեդյարով, արխիվ

Սերգեյ Լավրով, Էլմար Մամեդյարով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով մայիսի 24-26-ը Մոսկվա կժամանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդրայովը։

Այցի կապակցությամբ ՌԴ արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ մայիսի 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկվեն երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

«Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահ, երկու տասնամյակից ավելի ակտիվ դերակատարում ունի հակամարտության կարգավորման գործում։ Հաշվի առնելով աշխարհագրական մոտ դիրքը և երկու երկրների ընդհանուր պատմությունը՝ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային նշանակություն ունի և Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։

ՌԴ արտաքին գերատեսչությունը նաև շեշտում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հակամարտության լուծման տարբերակներ առաջարկել, սակայն «բուն կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG