Մատչելիության հղումներ

Պետք է համատեղ պայքարենք. Շարմազանովը` ճապոնացի խորհրդարանականներին


«Մենք` հայ և ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները»,- ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ի պատիվ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից երեկ տրվել է ճաշ: Ճաշին ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որում խոսել է հայ-ճապոնական հարաբերությունների մասին։

«Օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ և Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների` սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը` սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին»,- ասել է Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG