Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն Պաշտպանության նախարարության վարչական համալիրում


Պաշտպանության նախարարության շենքը

Պաշտպանության նախարարության շենքը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր անցկացվել է խորհրդակցություն՝ ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է նախորդ զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, առաջնագծի հագեցվածության, սահմանային ծառայությանն առնչվող խնդիրներին:

«Նախարարի ուշադրության կենտրոնում են եղել առաջիկայում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժության, «Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական հավաքի և ՌԴ-ում կայանալիք տանկային բիաթլոնի աշխարհի թիմային առաջնության կազմակերպչական խնդիրները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցերը, 2015թ.-ին իրականացված գնումներն ու ոլորտի խնդիրները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի, 2016-2020թթ. Զարգացման պլանի շրջանակում կատարվող աշխատանքները»,- փոխանցում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Օրակարգային առանցքային հարցերից մեկն էլ մայիսի 28-ին` Հանրապետության օրվա կապակցությամբ Երևանում, մարզերում, զորամասերում և դպրոցներում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ու անցկացման նախապատրաստական հարցերն են եղել: ՀՀ պաշտպանության նախարարը ցուցում է տվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG