Մատչելիության հղումներ

Ուկրաինան ներդնում է հանրային մեղադրանքի ինստիտուտը


Ուկրաինայի Ռադայի շենքը
Ուկրաինայի Ռադայի շենքը

Ուկրաինայի Ռադան ընդունել է «Հասարակական կազմակերպությունների մասին» և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթը:

Փոփոխությունը հնարավորություն է ընձեռում ներդնել հանրային մեղադրանքի ինստիտուտը, մասնավորապես, երբ առկա է ծառայողական պարտականությունների ժամանակ կոռուպցիոն հանցագործություն կատարելու հատկանիշ:

Ըստ օրենքի, հանրային մեղադրողն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը տուժել է պաշտոնատար անձանց քրեական հանցագործությունների հետևանքով: Հանրային մեղադրողն, ըստ օրենքի, չի կարող լինել այն անձը, որը պետական համակարգում ներգրավված է որպես հանցագործությունները կանխարգելող կամ պատժող մարմին: Հանրային մեղադրողն, ըստ օրենքի, ունի ապացույցներ հավաքելու համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ:

Մինչ այս փոփոխությունը, Ուկրաինայի Քրեական դատավարության գործող օրենսգրքով, մեղադրանք ներկայացնող կողմը միայն Դատախազությունն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG