Մատչելիության հղումներ

Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ:

Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության և ԵՄ միջև կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարևոր հարթակ»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։

ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարևոր տեղ են վերապահել առևտրատնտեսական կապերին և ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու և խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարևորել են Երևանում և Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG