Մատչելիության հղումներ

Տուսկ․ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ


Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը (ձախից) և Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Ռիգա, 21-ը մայիսի, 2015թ․

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը (ձախից) և Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Ռիգա, 21-ը մայիսի, 2015թ․

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռիգայում հայտարարել է, թե Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ՝ այն գեղեցկության մրցույթ չէ Եվրամիության և Ռուսաստանի միջև։ Բայց եթե Ռուսաստանը փոքր-ինչ հմայիչ լիներ, ստիպված չէր լինի իր թերությունները փոխհատուցել հարևանների նկատմամբ ապակառուցողական և ագրեսիվ գործողություններով, հավելել է նա:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, ասել է․ - «Բացառությամբ Ռուսաստանի, մենք ընդունում ենք, որ Արևելյան գործընկերության տարբեր երկրներ կարող են գնալ իրենց սեփական ուղով, և մենք ընդունում ենք այդ տարբեր ճանապարհները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG