Մատչելիության հղումներ

Ռիգայի գագաթնաժողովը՝ մեկ քայլ առաջ․ փորձագետներ


Լատվիա - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Ռիգա, 22-ը մայիսի, 2015թ․

Լատվիա - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Ռիգա, 22-ը մայիսի, 2015թ․

Փորձագետների կարծիքով՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը մեկ քայլ առաջ է Եվրոպական միության և հետխորհրդային երկրների միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին:

«Եվրամիությունը կարողացավ միասնական դիրքորոշում ձևավորել՝ հավաստելով, որ երկրներն իրավունք ունեն իրենց ապագան ինքնուրույն որոշել», - ասում է Chatham House հաստատության վերլուծաբան Օրիսյա Լուցևիչը:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հետևած Ռուսաստանի գործողությունները մյուս հետխորհրդային երկրներին ստիպել են ավելի լուրջ վերաբերվել Եվրամիության հետ համագործակցությունը զարգացնելու հեռանկարին, համոզված է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի փորձագետ Քադրի Լինքը:

«Բոլոր երկրներն այժմ փորձում են Եվրամիության հետ հնարավորին չափ շուտ հարաբերություններ հաստատել՝ հակադրելով այդ հարաբերությունները Ռուսաստանի ազդեցությանը: Դա հատկապես վերաբերում է Եվրոպական միության հետ թերի հարաբերություններ ունեցող Ադրբեջանին ու Բելառուսին, որոնց մտահոգում են Ռուսաստանի հնարավոր գործողությունները», - ասում է Լինքը:

Արևելյալ գործընկերության ծրագիրը, սակայն, դրանում ընդգրկված երկրների համար չի նախատեսում Եվրամիությանն անդամակցում․ - «Դուք կարող եք մուտք գործել շուկա, հաստատել ազատ տեղաշարժման ռեժիմ, սակայն չեք կարող Եվրոպական միության անդամ դառնալ»:

Ինչպես նշել է Եվրամիության անդամ Շվեդիայի վարչապետ Սթեֆան Լոֆվենը, ԵՄ-ն ցանկանում է զարգացնել հարաբերությունները ետխորհրդային երկրների հետ, սակայն այդ երկրներն իրենց հերթին պետք է որոշեն, թե ինչ չափով են ցանկանում խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները, և համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG