Մատչելիության հղումներ

Կառավարությունը ԲՀԿ-ին գրասենյակ է հատկացրել շուկայականից մոտ 15 անգամ էժան գնով


Կառավարությունը ԲՀԿ-ին գրասենյակ է հատկացրել շուկայականից մոտ 15 անգամ էժան գնով
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

Ընդդիմադիր ուժը պնդում է, որ կառավարության այս որոշումն իրենց դիրքորոշման վրա չի ազդի:

Մոտ երկու ամիս առաջ իրեն ընդդիմադիր հռչակած «Բարգավաճ Հայաստան»-ին այսօր կառավարության որոշմամբ նոր գրասենյակ հատկացվեց: Հանրապետության հրապարակից քիչ հեռու գտնվող 628 քառակուսի մետրանոց տարածքը ԲՀԿ-ին վարձակալության հանձնվեց 5 տարով ամսական 125 հազար դրամով, ինչը մոտավոր հաշվարկներով շուկայականից 15 անգամ էժան է:

ԲՀԿ պատգամավորները վստահեցնում են որ իշխանության այս որոշումը իրենց քաղաքական դիրքորոշման վրա չի ազդի: Միքայել Մելքումյանի խոսքով, իրենք այդ տարածքը նորոգում են, և դա նույնպես պետք է ներառել վարձավճարի մեջ:

«Կապիտալ վերանորոգում՝ պատեր, ջեռուցում, բան․․․Բա էդ ծախսերը ինչի՞ մեջ պիտի մտնեին», - ասաց Մելքումյանը:

Թեև տարածքը ԲՀԿ-ին կառավարության այսօրվա որոշմամբ է հատկացվել, այնտեղ կուսակցության սկսած նորոգման աշխատանքները ավարտական փուլում են:

ԲՀԿ-ի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով, ամեն ինչ օրենքի շրջանակներում է: Տարածքը վարձակալում են, և դա չի կարող ազդել իրենց ընդդիմադիր դիրքորոշման վրա:

«Ըստ իր համաչափության խորհրդարանական գործունեության համապատասխան նյութական միջոցներ է կարողանում տնօրինել իր հաշվին և իր գործունեության մեջ», - ասաց Էնֆիաջյանը:

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ն զրկվեց ոչ միայն ղեկավարից, այլ նաև՝ գրասենյակից, որը տեղակայված էր Ծառուկյանի ընտանիքի պատկանող Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում: Կառավարության տված նոր տարածքից Միքայել Մելքումյանը դժգոհություններ ուներ․ - «Օրինակ, ավտոկանգառ չկա»:շ

Ի տարբերություն ԲՀԿ-ի, ընդդիմադիր «Ժառանգություն»-ը ոչ միայն գրասենյակ չի ստացել, այլ նաև վերջերս ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով զրկվել է Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակից:

Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իրենց տարեկան 10 հազար դոլարն անգամ բավարար չէր գրասենյակը պահելու համար, բայց դրական է համարում, որ ընդդիմադիր գործընկերոջը կառավարությունը մատչելի գրասենյակ է տվել․ - «4-սենյականոց բնակարանի տարածք էր, մենք հանձնեցինք՝ ֆինանսների բացակայության պատճառով»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ պնդեց՝ իրենք կառավարությունից ոչինչ չեն ստացել: Ավելին, ժամանակին Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող կուսակցության գրասենյակը կառավարությունը խլել էր․ - «Մեզ ուղղակի ձեռառնողական պատասխան տվեց: Կառավարությունը առաջարկեց գրասենյակներ մեկը՝ Եղվարդում, մեկը՝ չգիտեմ, Արարատում»:

Իշխող Հանրապետականում արտասովոր չեն համարում, որ կառավարությունը ընդդիմադիր ԲՀԿ-ին գրասենյակ է հատկացրել: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի կարծիքով, սա երկրորդ քաղաքական ուժի դիրքորոշումը չի փոխի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG