Մատչելիության հղումներ

logo-print

Միշել Պլատինի․ «Ես չեզոք եմ և բոլորի նախագահն եմ»


Armenia -- UEFA President Michelle Platini in Yerevan. 21May, 2015

Armenia -- UEFA President Michelle Platini in Yerevan. 21May, 2015

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բարդ զգացմունքներ ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ կապված, որտեղ իր նախկին թիմը՝ Թուրինի «Յուվենտուս»-ը մրցելու է կատալոնական «Բարսելոնա»-ի հետ։

Ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին երկու տարիներին ՈւԵՖԱ-ն հատուկ ուշադրություն է հատկացնում Արևելյան Եվրոպայի ֆուտբոլի զարգացմանը։

«Շատ մեծ ներդրում ենք կատարում արևելյան Եվրոպայում որպեսզի զարգացնենք տաղանդավոր ֆուտբոլիստներ: ՈՒԵՖԱ-ում ունենք հատուկ աշխատակից, որը պարբերաբար այցելում է Հայաստան՝ այստեղ ֆուտբոլը զարգացնելու նպատակով», - ասաց ՈւԵՖԱ-ի նախագահը։

Պլատինին անդրադարձավ նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը ֆուտբոլում՝ նշելով, որ դա բարդ քաղաքական հարց է, և ՈՒԵՖԱ-ն այդտեղ որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Եվրոպայի առաջնության եզրափակչում նախկին 16-ի փոխարեն այսուհետև կորակավորվեն 24 թիմեր․ - «Եվրո-ի կազմակերպիչ երկրները կնդունեն ավելի մեծ թվով հանդիպումներ։ Եվրոպայում, կարծում եմ, ունենք 24 լավ թիմ, որոնք կարող են մասնակցել առաջնությանը և քանի որ մասնակիցների թիվն ընդալյվել է, մրցակցությունը ևս բարձրացել է»։

Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Միշել Պլատինին բարդ զգացմունքներ ունի Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ կապված, որտեղ իր նախկին թիմը կմրցի կատալոնական «Բարսելոնա»-ի հետ։12 տարվա ընդմիջումից հետո «Յուվենտուս»-ը հնարավորություն ունի նվաճել Չեմպիոնների գավաթը։

«Հուսով եմ մրցավարը չի սխալվի «Յուվենտուս»-ի օգտին, այլապես կարող են ինձ մեղադրել: Բացի դրանից, կարծում եմ, որ իտալական թիմերն այսօր բարձր ֆուտբոլի պետք է վերադառնան։ Այդուամենայնիվ, հուսով եմ, որ կհաղթի լավագույնը։ Ես չեզոք եմ և բոլորի նախագահն եմ», - եզրափակեց ՈւԵՖԱ-ի նախագահը։

Հայաստան այցից հետո Միշել Պլատինին կմեկնի Բուլղարիա, որտեղ վաղը կայանալու է Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG