Մատչելիության հղումներ

logo-print

Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով


ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։

«Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլ փորձաքննություններ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ նույն աղբյուրի՝ շարունակվում է քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG