Մատչելիության հղումներ

logo-print

ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է անում՝ դադարեցնել ռազմական գործողությունները Պալմիրայում


Պալմիրա

Պալմիրա

ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում գտնվող և պատմամշակութային արժեք հանդիսացող Պալմիրա հնագույն քաղաքում։

Բոկովայի հայտարարությունում, որը տարածել է ՅՈւՆԵՍԿՕ-ն, մասնավորապես, ասված է. - «Ես խորապես մտահոգված եմ Պալմիրայի ճակատագրով։ Ռազմական գործողությունները վտանգի տակ են դնում Մերձավոր Արևելքի կարևոր կենտրոններից մեկի գոյությունը։ Ես կոչ եմ անում դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև դիմում եմ միջազգային հանրությանը՝ հորդորելով անել հնարավորը Պալմիրայի եզակի մշակութային ժառանգությունը պահպանելու և տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Արդեն ժամանակն է, որպեսզի հակամարտության բոլոր կողմերը հարգեն միջազգային համաձայնագրերը, որոնցով արգելվում է մշակութային օբյեկտները ռազմական գործողությունների ժամանակ որպես թիրախ օգտագործել»։

Նշենք, որ «Իսլամական պետության» զինյալները գրավեցին Պալմիրան՝ այն բանից հետո, երբ այդ տարածքում սիրիական կառավարական ուժերը կորցրեցին վերահսկողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG