Մատչելիության հղումներ

Հայտնի է Բաքու մեկնող Հայաստանի ըմբշամարտի հավաքականի կազմը


Առաջին Եվրոպական խաղերի լոգոն

Առաջին Եվրոպական խաղերի լոգոն

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին կներկայանա մարտական կազմով։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հայտարարեց կազմը։ 57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Գարիկ Բարսեղյանը, 61-ում՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը, աշխարհի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հանդես կգա 66 կգ, Գրիգոր Գրիգորյանը՝ 74 կգ, Մուսա Մուրտազալիևը՝ 85 կգ, իսկ հավաքականի նորեկ Լևան Բերիանիձեն կներկայացնի Հայաստանը 125 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բաքվում հանդես կգան Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել են մեկնել։

Եվրոպական խաղերը Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվեն հունիսի 12-28-ը:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG