Մատչելիության հղումներ

Գերագույն ռադան չեղարկեց ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագրերը


Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը
Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքը

Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, քվեարկությամբ չեղյալ է հայտարարել ռազմական ոլորտում Ուկրաինայի և Ռուսաստանի համագործակցության հինգ պայմանագրերը։

Պայմանագրերից մեկի համաձայն, ռուսական կողմը կարող էր Ուկրաինայի տարածքով զորք փոխադրել Մոլդովայի Մերձդնեստրի անջատական տարածք։ Մնացած չորս պայմանագրերը վերաբերում են համագործակցությանը հետախուզության ասպարեզում, գաղտնի տեղեկատվությունների պահպանմանը, Ուկրաինայի տարածքով ռուսական ռազմական տրանսպորտի աշխատանքին և ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ առևտրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG