Մատչելիության հղումներ

Մերկել․ Ուկրաինական ճգնաժամը ավելի կարևոր է դարձնում ԵՄ ԱԳ ծրագիրը


Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Բունդեսթագում, Բեռլին, 21-ը մայիսի, 2015թ․
Գերմանիա - Կանցլեր Անգելա Մերկելը ելույթ է ունենում Բունդեսթագում, Բեռլին, 21-ը մայիսի, 2015թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ուկրաինական ճգնաժամը է՛լ ավելի կարևոր է դարձնում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը։

Այսօր ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում՝ Մերկելն ասել է, որ Ռուսաստանի կողմից 2014 թվականի մարտին Ղրիմի ապօրինի բռնակցումը և Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը խարխլել են Եվրոպայի խաղաղ կայունության հիմքերը։

«Մենք շարունակելու ենք աջակցել մեր արևելյան հարևաններին ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հասարակարգ ստեղծելու նրանց պայքարում», - ասել է Գերմանիայի կանցլերը և ընդգծել․ - «Արևելյան գործընկերության գաղափարն ուղղված չէ որևէ երկրի, հատկապես՝ Ռուսաստանի դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG